11:36   15-04-2021
ԱԷՄԳ-ի տեսուչներն այցելել են Իրանի միջուկային օբյեկտ, որտեղ տեղի է ունեցել վթարը
Թողնել մեկնաբանություն

ԱԷՄԳ-ի տեսուչներն այցելել են իրանական Նաթանզում ուրանի հարստացման գործարան, որտեղ տեղի է ունեցել վթարը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է գործակալության ներկայացուցիչ Ֆրեդերիկ Դալը։

«ԱԷՄԳ-ի տեսուչները Իրանում շարունակում են ստուգումներն ու դիտարկումները եւ այսօր այցելել են Նաթանզի ուրանի հարստացման գործարան»,- ասել է Դալը:

Նա հավելել է, որ ԱԷՄԳ-ը կշարունակի գործակալության Կառավարիչների խորհրդին զեկուցել Իրանի միջուկային ծրագրի հետ կապված բոլոր վերջին իրադարձությունների վերաբերյալ:

Իրանական կողմը ապրիլի 11-ին հայտարարել էր, որ Նաթանզի միջուկային կայանի էլեկտրաէներգիայի բաշխման ցանցում վթար է գրանցվել: Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին միջադեպը «միջուկային ահաբեկչության դրսեւորում» է որակել։

Գրում է՝ News.am-ը:

Loading...