Երևանի բանտում Ռազմիկ Մարկոսյանին առաջարկում էին գնալ տուն, տեսակցել հարազատներին, բայց այդ գայթակղիչ առաջարկի հիմքում «կոտրելու» ցանկությունն էր, ազատության համը զգացնել տալով՝ ինքնախոստովանական կորզելը: Ռազմիկ Մարկոսյանը նախընտրում է անազատությունը: Ովքե՞ր էին «հատուկ վտանգավորության» կալանավորներն ու ի՞նչ է Ռազմիկ Մարկոսյանին զգուշացնում Ստեփան Զատիկյանը՝ նախքան իր բանտարկությունը: «Քաղբանտարկյալի օրագիրը» հաղորդաշարի շրջանակում իր պատմությունն է շարունակում ներկայացնել Ռազմիկ Մարկոսյանը: