17:25   16-04-2021
Արցախյան սցենարը Թուրքիան կփորձի կրկնել ռուս-ուկրաինական սահմանին. «Միացում»
Թողնել մեկնաբանություն

Վերջին 3 տարիների ընթացքում հայ-ամերիկյան հարաբերություններում պասիվությունը եղել է անզեն աչքով տեսանելի: Բարձր մակարդակի շփումներ պարզապես չեն եղել, մեկ-երկու բացառություն միայն, այն էլ ոչ ուղիղ շփումներ:
«Միացում» հաղորդմանը միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը շեշտում է՝ սա խոսում է օրակարգի բացակայության մասին, չկա միասին քննարկելու հարց: Սակայն ակնհայտ է, որ Բայդենի վարչակազմի վարած արտաքին քաղաքականությունը տարբերվելու է Թրամփի քաղաքականությունից: Հայաստանը պիտի օգտագործի շանսը՝ գնալ հարաբերությունների ակտիվացման: Այսօր Միացյալ նահագները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն, ունի Արցախի վերաբերյալ իր դիրքորոշումը. Բայդենը համաձայն չէ Ալիևի տեսակետի հետ. Արցախի հարցը լուծված չէ: Սա մեզ համար պիտի նոր քաղաքականություն սկսելու դրոշակ ծառայեր:

Loading...