12:01   17-04-2021
ԱՏՁՄ-ի նախագահ է վերընտրվել Ալեքսանդր Եսայանը. միությունը ներկայացրել է նոր հնգամյա ռամավարությունը
Թողնել մեկնաբանություն

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) ապրիլի 16-ին կայացած 20-րդ համաժողովի պաշտոնական մեկնարկը տրվել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանի բացման ելույթով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՏՁՄ-ից, ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը և ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։ Հնչել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ողջույնի ուղերձը։ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը համաժողովի մասնակիցներին ու հյուրերին ներկայացրել է  միության 2019-2020 թթ․ կատարված աշխատանքների ամփոփումը և 2021-2025 թթ․ ռազմավարությունը:

20-րդ համագումարի քվեարկության արդյունքներով ԱՏՁՄ նախագահ է վերընտրվել Ալեքսանդր Եսայանը, իսկ վարչության անդամներ են ընտրվել  «Instigate» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը, «VOLO» ընկերության տնօրեն Արմեն Քոչարյանը, «VMware» ընկերության ինժեներական բաժնի տնօրեն Խաչիկ Նազարյանը, «E-Hayq» ընկերության տնօրեն Վահագն Պողոսյանը, «LimeTech» ընկերության տնօրեն Գևորգ Սաֆարյանը,  «Krisp» ընկերության տնօրեն Արտավազդ Մինասյանը, «FimeTech (Chessify)» ընկերության տնօրեն Գոռ Վարդանյանը, «Team Telecom Armenia» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, «Leviathan» ընկերության ներկայացուցիչ Սաթենիկ Մնացականյանը, «Mentor a Siemens Business Armenia» ընկերության տնօրեն Իրինա Դումանյանը, «Granatus Ventures» ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը, «Instigate Mobile» ընկերության տնօրեն Արտակ Չոփուրյանը, «Macadamian AR» ընկերության տնօրեն Սոֆի Մեհրաբյանը, «X-Tech» ընկերության տնօրեն Արման Աթոյանը, իսկ Անանիա Շիրակացու անվան ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանն ընտրվել է վերստուգող:

Loading...