15:02   17-04-2021
Image Description
Էրդողան. Իսրայելն իսլամի թշնամին է, եւ Թուրքիան պետք է այդ մասին փոխանցի մարդկությանը
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը իսլամի թշնամին է, եւ Թուրքիան պետք է այդ մասին փոխանցի մարդկությանը, հաղորդում է Ahval-ը:

Ավելի վաղ ապրիլի 16-ի առավոտյան Իսրայելի ՌՕՈւ-ն հարված է հասցրել Գազայի երեք օբյեկտների ուղղությամբ:

Իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ պաղեստինցի զինվորականները երկու հրթիռ են արձակել Գազայի հատվածից երկրի հարավի ուղղությամբ:

«Մենք գիտենք, որ Իսրայելն իսլամի թշնամին է: Ցավոք, Իսրայելը չի փոխվի: Մենք ցանկանում ենք, որպեսզի ողջ մարդկությունն ուշադիր հետևի Իսրայելի թշնամական վերաբերմունքին իսլամի նկատմամբ եւ գնահատի իրավիճակը: Իհարկե, դեռ երկկողմ հարաբերությունները չեն կարող ցանկալի մակարդակի հասնել»,-ասել է Էրդողանը: 

Loading...