15:05   17-04-2021
Թրյուդո. Կանադային կորոնավիրուսի երրորդ ալիք է սպառնում
Թողնել մեկնաբանություն

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Կանադային կորոնավիրուսի երրորդ ալիք է սպառնում, հաղորդում է BBC-ը:

«Կանադան բախվել է անհավանական լուրջ իրավիճակի՝ կապված կորոնավիրուսի երրորդ ալիքի հետ, վարակման դեպքերի թիվն արագ աճում է, եւ շատ հիվանդանոցներ արդեն լիքն են»,-ասել է նա:

Նա նշել է, որ հատկապես լուրջ վիճակ է Օնտարիոյում, այժմ Տորոնտոյում զբաղված են բոլոր հիվանդանոցները:

Գրում է՝ News.am-ը:

Loading...