15:28   17-04-2021
Որոտանի շրջանում զինվորների աճյուններ չեն գտնվել. աշխատանքները շարունակվում են Վարանդայի ուղղությամբ
Թողնել մեկնաբանություն

Որոտանի շրջանում զոհված զինծառայողների աճյունների որոնումներն ավարտվել են ապարդյուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Զոհված զինծառայողների աճյունների որոնումները երեկ՝ ապրիլի 16-ին, Որոտանի շրջանում ավարտվել են ապարդյուն: Փրկարարական մեկ ջոկատով աշխատանքներն այսօր շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:

Վերջին 3 օրերի ընթացքում զինադադարից հետո հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը չի փոխվել` 1542: Հրապարակված թվից 27-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են, մյուսները՝ ռազմագործողությունների մասնակիցներ:

Loading...