15:32   17-04-2021
Կանադայի Ալբերտա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Թողնել մեկնաբանություն

Կանադայի Ալբերտա նահանգի օրենսդիր մարմինը միաձայն ընդունել է բանաձև՝ ճանաչելով Հայոց Ցեղասպանությունն ի թիվս այլոց, և ապրիլ ամիսը ամրագրել որպես ցեղասպանությունների հիշատակման, դատապարտման և կանխարգելման ամիս: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կանադայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։

Բանաձևը կոչ է անում կառավարությանը մշակել ռազմավարություն ցեղասպանությունները կանխելու և դրանց պատճառները վերացնելու, Ալբերտայի ազգային և կրոնական համայնքների ներկայացուցիչների վրա ցեղասպանությունների ազդեցությունն ընդունելու, զոհերին հիշատակելու և աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների վերաբերյալ տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով։

Loading...