15:43   17-04-2021
Միջազգային տիեզերակայանի երեք տիեզերագնացներ վերադարձել են Երկիր
Թողնել մեկնաբանություն

Միջազգային տիեզերակայանի անձնակազմի երեք անդամներ վերադարձել են Երկիր: Նրանց սարքը վայրէջք է կատարել Ղազախստանի Ժեզկազգանա քաղաքից հարավ-արևելք ընկած հատվածում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, վայրէջքն ուղիղ հեռարձակվել է Ռոսկոսմոսի կայքում:

Երկիր են վերադարձել ռուս տիեզերագնացներ Սերգեյ Ռիժիկովը և Սերգեյ Կուդ-Սվերչկովը, ինչպես նաև ամերիկացի տիեզերագնաց Քեթլին Ռուբինսը:

Նրանք Միջազգային տիեզերակայանից բաց տիեզերք են դուրս եկել մեկ անգամ, անցկացրել են ավելի քան 50 գիտահետազոտություն և փորձարկում:

Միջազգային տիեզերակայանում շարունակում են աշխատանքն անձնակազմի յոթ անդամներ՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Ճապոնիայից:

Loading...