15:45   17-04-2021
Մյանմարում Ամանորի առիթով ազատ է արձակել ավելի քան 23 հազար բանտարկյալ
Թողնել մեկնաբանություն

Մյանմարում Ամանորի առիթով համաներմամբ երկրի բանտերից ազատ է արձակել 23 հազար 184 բանտարկյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին տեղեկացրել է Մյանմարում բանտերի վարչության խոսնակը:

Ազատ արձակվածների թվում, սակայն, քչերն են եղել փետրվարի 1-ի հեղաշրջումից հետո ձերբակալված ակտիվիստներից:

Ապրիլի 17-ը Մյանմարում ավանդական Ամանորի առաջին օրն է և հնգօրյա արձակուրդի վերջին օրը, որը սովորաբար նշվում է բուդդայական տաճարներ այցելություններով և փողոցներում ջուր ցողելով, երեկույթներով:

Loading...