15:58   17-04-2021
Ուզբեկստանն ակնկալում է Sputnik V- ի պատվաստանյութը ստանալ մինչև ապրիլի վերջ
Թողնել մեկնաբանություն

Ուզբեկստանի իշխանությունները սպասում են, որ COVID-19-ի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութը կուղարկվի մինչև ապրիլի վերջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է Ուզբեկստանի վարչապետ Աբդուլա Արիպովը:

Արիպովն անցկացրել է կորոնավիրուսի դեմ պայքարի հանրապետական հանձնաժողովի՝ ընդլայնված կազմով նիստ:

«Ամսվա վերջին ռուսական Sputnik V պատվաստանյութը կմիանա Ուզբեկստանում պատվաստումներին», - ասել է Արիպովը:

Նա հավելել է, որ Sputnik V- ն ի սկզբանե եղել է Ուզբեկստանի իշխանությունների պատվաստումների ռազմավարության մաս:

Loading...