17:14   17-04-2021
Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Դատալեքս» Դատական տեղեկատվական համակարգից:

Տիրան Խաչատրյանը պահանջում է ճանաչել Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելու իրավահարաբերության բացակայությունը:

Դատական հայցը մակագրվել է դատավոր Հրաչ Այվազյանին:

Loading...