20:26   19-04-2021
Չի կարելի հեշտասիրությամբ տարվել, երեխաներին որպես բեռ ընկալել. երեխան հոգնություն չէ, օրհնություն է
Թողնել մեկնաբանություն

Ընտանիքի քրիստոնեական ըմբռնումը հիմնված
է Սուրբ Երրորդության դավանաան սկզբունքին. անձերի հավասարություն, յուրաքանչյուրի
հստակ դերակատարություն, անձերի միջև սիրո հարաբերություն: Եկեղեցին ընտանիքը նկատում
է որպես հանրային հարաբերությունների մանրապատկեր. ուսուցանում մերժել եսակենտրոնությունը,
զարգացնում հանրային պատասխանատվության գիտակցություն: Այսօր հակառակն է տեղի ունենում.
հանրային կյանքի տարբեր դրսևորումներն են մուտք գործում ընտանիք՝ խաթարելու ընտանիքի
ներդաշնակությունը, խեղճացնելու մարդուն, դատապարատելու զուտ տնտեսական գոյության:
Գեղեցիկ պաստառներով, մարդու իրավունքի պաշտպանության շղարշով, ժամանակի ոգու համապատասան
փաթեթավորմամբ կաթիլ-կաթիլ քայքայում են ընտանիքի, համայնքի ինստիտուտը: Հետևանքը մեր
փոքրացող ընտանիքներն են. կեղծիք է, թե մենք երեխայասեր ենք. երեխա սիրում ենք մեր
եսասիրական զգացումները բավարարելու համար. այդ պատճառով մեկ-երկու զավակ ենք ունենում
և վերջ: 

Loading...