14:54   20-04-2021
Ինչ է շահում հարկային արտոնությունից ՏՏ ձեռնարկատերը. «IT Armenia»
Թողնել մեկնաբանություն

Հայաստանում ՏՏ ձեռնարկությունները պետության կողմից  հարկային արտոնություններ են ստանում սկսած  2015 թվականից: Այս տարիների ընթացքում շարունակաբար քննարկվում են դրանց արդարացի և արդյունավետ լինելը: Տարեց տարի արտոնությունների պայմանները անհրաժեշտ է լինում վերանայել, ինչպես և ավելի ճիշտ ընտրել «արտոնյալներին»: 

ՏՏ ոլորտում կան շատ խնդիրներ որոնք պետք է հաշվի առնվեն հարկային արտոնություն տալուց: Օրինակ Հայաստանում երբ բացվում է որևէ ՏՏ ձեռնարկություն, տարեվերջին ոլորտի  շրջանառությունը կազմում է  մոտավորապես նույնքան որքան կազմում էր մինչ այդ: Խնդիրը նրանում է, որ օրինակ 1000 աշխատատեղից կազմված նորաբաց ընկերությունում սովորաբար աշխատանքի են անցնում այլ ընկերություններից դուրս եկած մասնագետներ, ինչի հետևանքով  ամեն մասնագետի հաշվով պետբյուջե մուտք չի լինում մոտ 4000 դոլար:

«IT Armenia» հաղորդաշարի հյուրն է «DeepCraft» ընկերության հիմնադիր Արմեն Աբրոյանը:

Loading...