12:43   21-04-2021
Փաշինյանը ներողություն խնդրեց Ագարակում մի խումբ անձանց պահվածքի համար
Թողնել մեկնաբանություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարած այցի ընթացքում Ագարակում շրջում էր փողոցներում, շփվում քաղաքացիների հետ, սակայն մի խումբ անձինք փորձում էին խոչընդոտել վարչապետի տեղաշարժը՝ բարձր վանկարկումներով, քաշքշուկներով, հայհոյախառն արտահայտություններով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը ի պատասխան այդ քաղաքացիների պահվածքի՝ մյուսներից ներողություն խնդրեց:

«Մենք ենք մեղավոր: Ներողություն եմ խնդրում բոլորիցդ սրա համար»,-ասաց Փաշինյանը:

Loading...