12:46   21-04-2021
Հունաստանը Սաուդյան Արաբիային հակաօդային պաշտպանության Patriot համակարգ կտրամադրի
Թողնել մեկնաբանություն

Հունաստանը Սաուդյան Արաբիային հակաօդային պաշտպանության Patriot համակարգ կտրամադրի, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով հույն դիվանագետին:

«Պայմանագիրը երկու կողմերն էլ ստորագրել են այսօր՝ Էր Ռիադում»,- ասել է նա:

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը եւ պաշտպանության նախարար Նիկոս Պանագիոտոպուլոսը ավելի վաղ Էր Ռիադում հանդիպել էին Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհայնի հետ:

Պաշտոնյայի խոսքով՝ ամերիկյան Patriot համակարգը կօգտագործվի թագավորության կարեւոր էներգետիկ օբյեկտները պաշտպանելու համար:

Գրում է՝ News.am-ը:

Loading...