12:49   21-04-2021
Բայդենը կհայտարարի մինչեւ 2030 թվականը ջերմոցային գազերի արտանետումները կիսով չափ նվազեցնելու պլանների մասին
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ապրիլի 22 – 23-ը կայանալիք կլիմայական գագաթնաժողովից առաջ մտադիր Է հայտարարել Միացյալ Նահանգների կողմից մինչեւ 2030 թվականը մթնոլորտ ջեմոցային գազերի արտանետումների կիսով չափ կրճատման պլանների մասին: Ապրիլի 20-ին այդ մասին հայտնել Է The New York Times թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես ճշտում Է հրատարակությունը, Փարիզի կլիմայի համաձայնագրի շրջանակում ըստ իր պարտավորությունների՝ ԱՄՆ-ը պետք Է ջերմոցային գազերի արտանետման մակարդակը 28 տոկոսով նվազեցներ 2005 թվականին արձանագրված ծավալի համեմատությամբ: Իսկ այժմ Բայդենը կհայտարարի, որ ԱՄՆ-ը մտադիր Է հասնել այդ ցուցանիշի 50 տոկոսով նվազեցման: Միացյալ Նահանգների պլանները, հուսով են Սպիտակ տանը, առաջիկա բարձր մակարդակի հանդիպմանը նաեւ մյուս երկրներին կդրդեն ընդունելու կլիմայի պաշտպանության նոր պարտավորություններ:

Loading...