13:04   21-04-2021
Էրդողանը վերադասավորումներ է իրականացրել Թուրքիայի կառավարությունում
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կառավարությունում փոխարինել է մի շարք նախարարների եւ երեք նոր նախարար է նշանակել, հայտնում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով Resmi Gazeta պաշտոնական պարբերականը:

«Առուտրի նոր նախարար է նշանակվել Մեհմեդ Մուշը, Դերյա Յանիքը՝ ընտանիքի եւ սոցիալական ծառայությունների նախարար: Ձեւավորվել է աշխատանքի եւ սոցիալական ապահովության նոր նախարարություն, նախարար է նշանակվել Վեդաթ Բիլգինը»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայում սրվում է COVID-19-իերրորդ ալիքը, անցած օրվա ընթացքում մասնագետները 320 հազար թեստ են անցկացրել եւ հայտնաբերել ավելի քան 63 հազար դեպք. սա ռեկորդային աճ է երկրում համավարակի բռնկումից ի վեր:

Ծանր հիվանդների թիվը երեք հազար է: Թուրքիայի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ դեպքերի ընդհանուր թիվն աճել է մինչեւ 4.1 մլն: Թուրքիայի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վերջին օրվա ընթացքում մահացել է 289 մարդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվն աճել է մինչեւ 35 հազար:

Loading...