13:14   21-04-2021
Արմեն Գրիգորյանը կմասնակցի ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին
Թողնել մեկնաբանություն

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2021 թվականի ապրիլի 26-30-ը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) և Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով :  

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Անվտանգության խորհրդի գրասենյակից:

Այցի շրջանակներում նախատեսված են երկկողմ հանդիպումներ:

Loading...