14:51   21-04-2021
Դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է Սյունիքում կատարվածի առնչությամբ քրեադատավարական կարգով վարույթ իրականացնել
Թողնել մեկնաբանություն

ՀՀ գլխավոր դատախազությունը Սյունիքում կատարված դեպքերի առնչությամբ ոստիկանությանը հանձնարարել է քրեադատավարական կարգով վարույթ իրականացնել: 

«Հայկական ժամանակի» հարցին ի պատասխան այդ մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Ոստիկանության լրատվականից տեղեկացանք, որ այս պահի դրությամբ Սյունքիի դեպքերի հետ կապված բերման ենթարկվածներ չկան:

Հիշեցնենք, որ Սյունիքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ացի ժամանակ մի խումբ անձինք սադրանքներ են հրահրել, բարձրացել նրա ծառայողական մեքենայի վրա, քաշքշել անվտանգության ծառայության աշխատակցին՝ պատռելով հագուստը, հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել: 

Loading...