15:49   21-04-2021
Փաշինյանը Կապանում զրույցներ է ունեցել բնակիչների հետ
Թողնել մեկնաբանություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզկենտրոն Կապանում կատարել է չնախատեսված կանգառներ և զրուցել է բնակիչների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը: «Հենց հիմա Կապանում, առանց սադրիչների (չնախատեսված կանգառ)» մակագրությամբ տեսանյութում երևում է, թե ինչպես են քաղաքացիները ողջունում վարչապետին և իրենց աջակցությունը հայտնում նրան:

ԱԺ նախագահի տեղակալն ակնարկել է ապրիլի 21-ի առավոտյան Սյունիքի մարզի Ագարակ համայնքում քաղաքացիների մի խմբի պահվածքը. նրանք թույլ չէին տվել վարչապետի տեղաշարժը՝ վանկարկումներով ու հայհոյախառն արտահայտություններով:

Loading...