15:53   21-04-2021
Չեխիան ՆԱՏՕ-ին խնդրել է քննարկել Ռուսաստանին ուղղված քայլերը
Թողնել մեկնաբանություն

Չեխիան ՆԱՏՕ-ին առաջարկել է եւս մի հանդիպում անցկացնել՝ Ռուսաստանի նկատմամբ նոր համաձայնեցված քայլերը քննարկելու համար, ասվում է Չեխիայի արտաքին գործերի նախարարության կայքում:

Նշվում է, որ հանրապետությունը շնորհակալություն է հայտնում դաշինքի գործընկերներին սոլիդարության համար: Բացի այդ, Պրահան խնդրել է համատեղ հայտարարությամբ հանդես գալ Մոսկվայի վերաբերյալ:

Ապրիլի 20-ին հայտարարվել էր, որ ՆԱՏՕ-ն նախատեսում է այս շաբաթ քննարկել Ռուսաստանի եւ Չեխիայի միջեւ հարաբերությունները: Մասնավորապես, դաշինքը խորհրդակցություններ կանցկացնի Չեխիայի արտգործնախարարի հետ՝ Մոսկվայից քսան չեխ դիվանագետի արտաքսման հետ կապված իրավիճակի վերաբերյալ, ինչը հետեւել էր չեխական կողմի համանման քայլին: Դաշինքի ներկայացուցչի խոսքով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները «սոլիդար են Ռուսաստանի ապակայունացնող վարքի վտանգավոր մոդելի նկատմամբ»:

Գրում է News.am -ը:

Loading...