17:03   21-04-2021
Փաշինյանը խորհրդակցություն է անցկացնում Սյունիքի մարզպետարանում
Թողնել մեկնաբանություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացնում Սյունիքի մարզպետարանի շենքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` խորհրդակցությանը մասնակցում են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:

Կապանում անցկացվող խորհրդակցությանը մասնակցում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ոստիկանապետ Վահե Ղազարյանը, մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, մարզպետի տեղակալներն ու պաշտոնատար այլ անձինք: Ներկա է նաև 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը:  

Մարզպետարանի շենքի դիմաց են հավաքված նաև մի խումբ քաղաքացիներ:

Loading...