18:07   21-04-2021
Եվրախորհրդարանի ղեկավարը նստաշրջանները շուտով Սարասբուրգում վերսկսվելու հույս Է հայտնել
Թողնել մեկնաբանություն

Եվրախորհրդարանի (ԵԽ) ղեկավար Դավիթ Սասոլին հուսով Է, որ ԵԽ-ն կկարողանա մոտ ժամանակներս կրկին լիագումար նստաշրջաններ անցկացնել Ստրասբուրգում՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով մեկ տարվա դադարից հետո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին նա հայտարարել Է ապրիլի 21-ին՝ տեսակապով հանդես գալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ):

«Ես ուրախ կլինեմ այժմ ֆիզիկապես ներկա լինելու Ստրասբուրգում ձեր նիստում: Կարծում եմ եւ հուսով եմ, որ մոտ ժամանակներս Եվրախորհրդարանը կվերադառնա, սովորական աշխատանքի ձեռնամուխ կլինի Ստրասբուրգում»,- ասել Է նա:

Եվրախորհրդարանի նստաշրջանները սովորաբար անցկացվում են թե՛ Բրյուսելում եւ թե՛ Ստրասբուրգում: Սակայն ահա արդեն մեկ տարուց ավելի Է, ինչ ԵԽ-ն լիովին «տեղափոխվել Է» Բրյուսել կորոնավիրուսի համավարակի պատճառով, ինչի առնչությամբ Ֆրանսիայի իշխանությունները մեկ անգամ չԷ, որ դժգոհություն են հայտնել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...