18:07   21-04-2021
Ասադը Սիրիայի նախագահական ընտրություններում թեկնածուի գրանցման հայտ Է ներկայացրել
Թողնել մեկնաբանություն

Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադը պետության ղեկավարի ընտրություններում որպես թեկնածու գրանցման հայտ Է ներկայացրել երկրի Բարձրագույն սահմանադրական դատարան: Ապրիլի 21-ին այդ մասին հայտնել Է SANA լրատվական գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բարձրագույն սահմանադրական դատարանն իրազեկել Է, որ Բաշար Հաֆեզ Ասադը հանրապետության նախագահի պաշտոնի առաջադրման խնդրագիր Է ներկայացրել»,- հայտարարել Է Ժողովրդական խորհրդի (խորհրդարանի) խոսնակ Համուդա Սաբաղը:

Սիրիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 26-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...