18:14   21-04-2021
Մի շարք ոլորտներում ակնհայտ զարգացումներ կան. վարչապետի գլխավոր խորհրդական
Թողնել մեկնաբանություն

Հայաստանում տնտեսությունն արագ վերականգնվում է՝ գրել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում: 

«Մարտ ամսվա թվերը ցույց կտան բացասական տիրույթից դուրս գալու հստակ միտումներ: Մի շարք ոլորտներում ակնհայտ զարգացումներ կան, և արդեն ապրիլ ամսին տարեկան ընդհանուր աճը, ամենայն հավանականությամբ, կլինի դրական և մենք առաջ կշարժվենք իրականություն դարձնելու Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կանխատեսումը՝ երկնիշ տնտեսական աճի մասին՝ 2021-ի կտրվածքով:

Ինչո՞ւ այս ամենը գրեցի: Պարզ պատճառով. որ հասկանաք որոշ խմբերի անկանոն շարժումները: Նրանք պետք է պատրանք ստեղծեն, որ երկրում ամեն ինչ վատ է, ոչինչ չի զարգանում, մինչդեռ ունենք հակառակ իրավիճակն՝ առնվազն տնտեսությունում:

Սիրելի հայաստանցի, արցախցի, ջավախքցի, Սփյուռքի մեր հարազատ ընկերներ և բարեկամներ, առանց վարանելու, վհատվելու ներդրումնե՛ր կատարեք, հանգիստն անցկացրե՛ք մեր Հայրենիքում, ՀԴՄ տվե՛ք ու պահանջե՛ք: Մենք այլ Հայրենիք չունենք: Այն կա և լինելու է ապրելու համար լավագույն վայրն աշխարհում:

Loading...