19:04   21-04-2021
ԵԽ նախարարների կոմիտեի հատուկ ներկայացուցիչն իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին
Թողնել մեկնաբանություն

Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի հատուկ ներկայացուցիչ, Գերմանիայի Դաշնային Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի հարցերով պետնախարար Միխայել Ղոթը Արցախի հակամարտության կարգավորման հարցում իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ղոթը նշել է՝ պատասխանելով ադրբեջանցի Ռաֆայել Հուսեյնովի հարցին:

«Ինչպես բազմիցս ընդգծել է Նախարարների կոմիտեն` հակամարտության կարգավորման հարցում միջնորդական դեր իրականացնելը ԵԱՀԿ Մինսկի խմբի պարտավորությունն է: Ես լիովին աջակցում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո շարունակական ջանքերին, մասնավորապես՝ հակամարտության բազմաթիվ դրամատիկ հետևանքները վերացնելու ուղղությամբ: Այս առիթով ցանկանում եմ նշել, որ համանախագահները վերջերս հիշեցրել էին կողմերին, որ անհրաժեշտ են հավելյալ ջանքեր առկա խնդիրների լուծման և ամուր խաղաղությանը նպաստող փոխադարձ վստահության մթնոլորտի ստեղծման համար»,- ասել է Ղոթը:

Loading...