19:06   21-04-2021
Հրետանավորների հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ. ՊՆ
Թողնել մեկնաբանություն

Անձնակազմի մարտական պատրաստության աստիճանն ամրապնդելու, մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու նպատակով ապրիլի 21-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ։

Ստուգվել են հրետանային ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակումը, զինծառայողների դաշտային վարժվածության մակարդակը, հրամկազմի` կրակի կառավարման հմտությունները։

Loading...