19:07   21-04-2021
Ռուսաստանը սահմանափակումներ է մտցրել Ղրիմի և Սև ծովի վրայով թռիչքների նկատմամբ
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանը Սև ծովի մի մասի և Ղրիմի վրայով թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել ապրիլի 20-24-ն ընկած ժամանակահատվածում: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:

«Տարածքը ժամանակավորապես վտանգավոր է ճանաչվել ինքնաթիռների թռիչքների համար»,- ասվում է փաստաթղթում: Այն պարունակում է թռիչքների սահմանափակման գոտու կոորդինատները մինչև 19 հազար մետր բարձրության վրա, ներառում է Ղրիմի հարավային մասի օդային տարածքը Սևաստոպոլից մինչև Թեոդոսիա, թերակղզու հարավային ափերի տարածքային ջրերը և Սև ծովի միջազգային ջրերի մի մասը:

Ապրիլի 14-ին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի որոշմամբ էլ Ազովի ծովի Տագանռոգ ծովածոցի մի մասը մեկուսացված ջրօգտագործման նպատակով 20 տարի ժամկետով տրամադրվեց պաշտպանության նախարարությանը: Ծովային տարածքի մի մասը փակվել է օտարերկրյա նավերի համար, ինչն առաջացրել է Ուկրաինայի ԱԳՆ-ի ու Պենտագոնի վրդովմունքը:

Loading...