19:08   21-04-2021
Image Description
Դրական թվեր աշխատաշուկայից. էկոնոմիկայի նախարարը ցուցանիշներ է հրապարակել
Թողնել մեկնաբանություն

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն աշխատանքի շուկայի վերաբերյալ ցուցանիշներ է հրապարակել:

«Աշխատանքի շուկայի թարմ տվյալների համաձայն՝ 2021-ի մարտը 2020-ի մարտի համեմատ զրոյից մեծ հարկման բազա ունեցող աշխատողների քանակով ավելի է 2304-ով կամ 0.37%-ով, իսկ եկամուտների ընդհանուր բազան ավելի է 7,8 մլրդով կամ 6,34%-ով։ 

2021-ի մարտը 2019-ի մարտի նկատմամբ` աշխատողների քանակն ավելի է 38.092 աշխատողով կամ 6,52%-ով, իսկ եկամուտների ընդհանուր բազան` 24,13 մլրդ դրամով կամ 22,47%-ով։

Սրան ավելացնեմ նաև, որ կորոնավիրուսի շոկը աշխատաշուկայի վրա ազդել է 2020 թվականի ապրիլից սկսած»,- տեղեկացրել է Քերոբյանը Ֆեյսբուքի իր էջում։

Loading...