16:17   09-12-2016
Եվ ես ընտրեցի կյանքը. Ռազմիկ Մարկոսյան. «Քաղբանտարկյալի օրագիրը»
Թողնել մեկնաբանություն

Ամեն բան ունի իր գինը՝ այդ թվում կալանքի կրճատումը. 1000 ռուբլի՝ 1 տարվա համար: Բայց Ռազմիկ Մարկոսյանին անգամ 4 ամսվա համար 4000 ռուբլի վճարի դիմաց բաց չթողեցին: Անգամ «ազատության օրը» քաղբանտարկյալը մինչև վերջ համոզված էր, որ նոր մեղադրանք կառաջադրեն ու դարձյալ «կփակեն»: Ինչպե՞ս է 7 տարի խորհրդային բանտերում կյանքի ու մահվան կռիվ տալուց, քրեական էքսպերիմենտալ ճամբարներում սոված ու ծարավ դիմանալուց հետո Ռազմիկ Մարկոսյանը վերադառնում հայրենիք, ինչու՞ նրան չէին թույլատրում մոտենալ ԲՈւՀ-երին, և արդյո՞ք անկախ Հայաստանը, որի համար կրել էր այդքան հալածանք, դարձավ իրականություն: «Քաղբանտարկյալի օրագիրը» հաղորդաշարի այս թողարկումը Ռազմիկ Մարկոսյանի բանտարկության վերջին տարիների մասին է:
 

Loading...