18:46   22-04-2021
Պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը պետականությանն է հարված. կարիք կա, որ ևս մեկ տարով ավելանա
Թողնել մեկնաբանություն

Վարչապետի՝ բանակաշինության մոտեցումները
նոր չեն,  շվեյցարական բանակի ադապտացման փորձն
է: Շվեյցարիայում բանակում ծառայում են ամբողջ կյանքում. մինչև 35 տարեկան մարդիկ տարին
մեկ անգամ մասնակցում են վարժանքների, հետագայում երկու-երեք տարին մեկ են մասնակցում,
65-ից հետո ՊՆ-ից զենք նվեր ստանում ու անցնում թոշակի՝ պատրաստ սեփական տունը պաշտպանելու:
Շվեյցարիան երկիր-ամրոց է և դրա հաշվին է վերոնշյալ սկզբունքն աշխատում: Եթե մենք երկիր-ամրոց
դառնալու ռազմավարություն չունենք, ապա անիմաստ է շվեյցարական փորձի մասին ակնարկելն
անգամ: Պատերազմից հետո ստեղծված իրողությունները մեզ պարտադրում են ոչ թե պարտադիր
զինվորական ծառայության ժամկետի կրճատում, այլ ընդհակառակը՝ կարիք կա, որ ևս մեկ տարով
ավելանա: Ժամկետների կրճատման դեպքում բանակային անձնակազմը զարգանալու հնարավորություն
չի ունենալու, մարտունակության նույն մակարդակը պահելու շռայլություն կարող է թույլ
տալ ավագ սերունդը, երիտասարդները պիտի մարտունակության բարձրացման սկզբունքով առաջնորդվեն:



 

Loading...