Այս կամ այն քաղաքացին տարիներ շարունակ զբաղեցնում է պետական պաշտոն, ստանում 1 մլն դրամ աշխատավարձ, որևէ բիզնես չունի, սակայն նրա տունը արժե 3 մլն դոլար, մեքենան՝ 100 000 դոլար: Պարզվում է՝ այս պաշտոնյան նվերներ է ստանում հարազատներից: Այդ նվիրած գումարներն էլ տոկոսով է տալիս ու հարստանում: Նոր օրենքը գալիս է խոչընդոտելու ապօրինի հարստացումը: