18:28   15-12-2016
Պրոդուկտ և պետություն. «Ապահովագրություն և ոչ միայն»
Թողնել մեկնաբանություն

Պետությունն ինչ-որ իմաստով հիմնադրամ է՝ ունի դոնորներ և շահառուներ: Մեզանից հավաքված փողով այն մեզ որոշակի պրոդուկտներ է տրամադրում՝ անվտանգություն, սոցապահովություն և այլն: Ցանկացած հիմնադրամ ունի գործառնական ծախսերի իր բյուջեն՝ այլ կերպ ասած՝ ֆոնդի կառավարումը նույնպես փող արժե: Օրինակ, ապահովագրական հիմնադրամների պարագայում գործառնական ծախսերը սովորաբար չեն գերազանցում 5-7%-ը: Իսկ մեր պետության գործառնական ծախսերը, ամբողջ բյուջեի շուրջ 20%-ը կազմելով, մոտենում են տարեկան կես միլիարդ դոլարի: Բիզնեսմենի հայացքով՝ սա ձախողված հիմնադրամ է: Ինչպե՞ս է վարվում բիզնեսը, երբ օպերացիոնալ ծախսերը սկսում են ուռչել:

Loading...