16:44   25-04-2021
Իրանը ցուցադրել է ռազմական նշանակության նորույթները
Թողնել մեկնաբանություն

Իրանի բանակի ցամաքային ուժերը ներկայացրել են ռազմական նշանակության մի շարք նոր պրոդուկտներ, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության եւ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ:

Թեհրանում կայացած միջոցառման ժամանակ ներկայացվել է իրանցի փորձագետների ստեղծած յոթ նորույթ: Դրանց շրջանում կան հակաօդային պաշտպանության եւ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, որոնք կիրառվում են անօդաչու թռչող սարքերի, ուղղաթիռների եւ կործանիչների դեմ, նաեւ լազերային ուղղորդմամբ զենք հայտնաբերելու համար ազդարարման եւ օդային սպառնալիքի չեզոքացման համակարգ:

Ներկայացվել է նաեւ միկրոտուրբոռեակտիվ շարժիչ՝ Ռանեշ-I, որը կարող է օգտագործվել տարբեր անօդաչու սարքերում եւ հրթիռային համակարգերում:

Գրում է՝ News.am-ը:

Loading...