Այս տարի Հայաստանի Կոնֆուցիոսի Ինստիտուտը ճանաչվել է լավագույնը աշխարհի 500 նման հաստատությունների մեջ: Այդ հաստատությունների ցանցը չինական հանրային դիվանագիտության ամենահզոր գործիքն է, որը զուտ կրթական և հետազոտական գործառույթներից զատ, թույլ է տալիս նաև լուծել կարևոր հարցեր՝ շրջանցելով դասական քաղաքական խողովակները: Պետք է մի փոքր իմանալ Չինաստանը, որպեսզի կանխատեսել զուտ հումանիտար ասպարեզում գրանցված այս հաջողության տնտեսական և քաղաքական հետևանքների հեռանկարը՝ հատկապես «Մետաքսի ճանապարհ» հիմնադրամի 40 միլիարդ դոլարանոց նախագծերին ներգրավվելու տեսանկյունից: