17:50   20-12-2016
Իրանի բանտերում բազմաթիվ քրիստոնյա քարոզիչներ են փակված. «Հարևաններ»
Թողնել մեկնաբանություն

«Տնային եկեղեցիներ»՝ այսպես են անվանում Իրանում ծպտյալ քրիստոնյաների հավաքատեղիները: Շատ իրանցիներ, ընդունելով քրիստոնեություն, հավաքվում են բնակարաններում և զբաղվում քարոզչությամբ: «Հարևաններ» հաղորդաշարի հյուր, լրագրող Ռուբիկ Մինասյանը նշում է, որ եթե հետևենք իրանական մամուլին՝ ամեն ամիս կարելի է մի քանի հաղորդագրություն գտնել այն մասին, որ Իրանում չեզոքացվել է հերթական «Տնային եկեղեցին»: Հիշեցնենք` հարևան երկրում իշխում է Իսլամի օրենքը, որն էլ խստիվ արգելում է որևէ մուսուլմանի ընդունել քրիստոնեություն: Կրոնափոխությունն իսլամում պատժվում է մահով:

Loading...