Կլիմայական փոփոխություններից կարող է երկրաշարժ առաջանալ: Տեկտոնական զենքն արդեն գրեթե պատրաստ է: Երկրաշարժները շատ լավ կարելի է կանխատեսել, պարզապես դա մեզ չեն ասում… Նման պնդումներ հաճախ կարելի է լսել ոչ միայն տաքսիներում անկեղծ զրուցելիս, այլ որոշ լրատվամիջոցների եթերում: Այս հարցերին ի՞նչ պատասխան ունի գիտությունը: «ՀակաԱռասպել» հաղորդաշարի հյուրն է Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդական երկրաֆիզիկոս-սեյսմաբան Հրաչյա Պետրոսյանը: