19:55   03-05-2021
Ցավալի ու վտանգավոր է, որ աղանդների առկայությունը մեր երկրում երբեք չդիտարկվեց սպառնալիք ազգային անվանգությանը
Թողնել մեկնաբանություն

Հայ առաքելական եկեղեցին անկախության տարիներին կացնահարված էր.
խորհրդային շրջանում կոտրվել էր եկեղեցու մեջքը: Անկախ բոլոր դժվարություններին՝ եկեղեցին
իր բոլոր ռեսուրսներով պետականությանն էր ծառայում, ազատամարտին էր ծառայում: Միևնույն
ժամանակ այդ տարիներին մեծ թվով կրոնական հոսանքներ ներթափանցեցին երկիր: Մինչև 96թ-ը
եկեղեցին նվազ ուժերով էր գործում. չկային ենթակառուցվածքները: Երբ մեղադրում են եկեղեցուն
այս կամ այն հարցում, հաշվի չեն առնում անցած բարդ ճանապարհը: Եկեղեցականները միշտ
չէ, որ կարողանում են «հասնել» բոլոր մարդկանց. մինչդեռ քաղցկեղի բջիջների արագությամբ
տարածվող կրոնական կազմակերպությունները «գողանում», գայթակղում են կարիք, ակնկալիք
 ունեցողներին: Ամենավտանգավորն այն է, որ այդ
կազմակերպությունների, աղանդների առկայությունը մեր երկրում երբեք չգնահատվեց պետության
անվտանգության խնդիր: Տավուշի օրինակով, երբ այստեղ սահմանային խժդժություններ են լինում,
հանկարծ կրոնական խմբերի, քարոզիչների կտեսնեք առաջնագծի գյուղերում: Եթե կանխում ես,
դու ես հայտնվում իրավապահ մարմինների բաժանմունքներում: 

Loading...