14:00   03-05-2021
Ինչու երբեմն ամենալավ գովազդը կարող է չաշխատել. «Էստի համեցեք»
Թողնել մեկնաբանություն

Հաճախ գովազդային արշավներն, ապրանքի փաթեթավորման փոփոխությունը և վաճառքի ծավալների մեծացմանը միտված մյուս լուծումները բացարձակ անարդյունք են: Ամենալավ գովազդն անգամ չի կարող աշխատել, եթե օրինակ շուկայում չկա այս կամ այն ապրանքի կարիքը կամ սխալ է ընտրված ապրանքի ներկայացման ձևը: 

Գովազդային արշավներով շուկա ներխուժելուց առաջ պետք է կիրառել մարքեթինգի ամենաէֆեկտիվ գործիքներից մեկը՝ ֆոկուս խմբային քննարկումները: 6-8 հոգանոց տարբեր սեռտարիքային խմբերը կոչված են պարզելու շուկայում ապրանքի կամ ծառայության անհրաժեշտության աստիճանը, դրանց հանդեպ ընկալումն ու վերաբերմունքը: Նույն գովազդի արդյունավետությունն  անգամ հնարավոր է ստուգել տվյալ քննարկումների ընթացքում:

«ԷՄ-ՓԻ-ՋԻ» ընկերության փոխտնօրեն Գայանե Դաջունցը խոսել է ֆոկուս խմբային քննարկումների պրոցեսի և դրա էֆեկտիվության մասին:

Loading...