15:00   04-05-2021
Աշխարհի տարբեր անկյուններում գործող «Onex»-ի ամբողջ շահույթը մնում է Հայաստանում. «IT Armenia»
Թողնել մեկնաբանություն

«Onex» ընկերության հաջողության գաղտնիքներից մեկը դրա ծրագրային լուծման մեջ է: Եթե հաճախորդն ունի տարբեր ծավալի բեռներ, համակարգն ամենաօպտիմալ ձևով է բաշխում դրանք պահատուփերի մեջ: Հակառակ պարագայում 20 բեռի դեպքում անհրաժեշտ կլիներ 20 առանձին պահատուփ, և դրանից բխող հավելյալ ծախսեր: Արագ առաքման ծառայության ծրագրային լուծմամբ հրապուրվել են նաև արտասահմանյան նմանատիպ այլ կազակերպություններ, որոնք պատվիրել են այն «Onex»-ից: 

2015-ին 200 դոլար ներդրումային կապիտալ ունեցող ընկերությունը 2020 հարկային տարվա արդյունքներով վճարել է 50 միլիոն դրամից ավել շահութահարկ: 

«IT Armenia» հաղորդմանը հյուրընկալել է «Onex» ընկերության տնօրեն Սամվել Մարտիրոսյանը

Loading...