1908թ.-ին Գրիգոր Զոհրապը Ֆրանսիայում էր և, երբ լսեց Օսմանյան կայսրությունում Սահմանադրական կարգեր հաստատելու մասին լուրը՝ շտապեց Պոլիս. «Պիտի ստեղծեմ սահմանադրության ակումբ, ճշմարիտ սահմանադրության մը բարիքը վայելելու անակնկալ բախտ մը ունինք այսօր»: Զոհրապը վստահ էր, որ արևմտահայության ազգային խնդիրները պետք է լուծվեն Օսմանյան հայրենիքում, օսմանցիության համակարգում, մտածում էր, որ Սահմանադրության հաստատումով Օսմանյան կայսրությունը կզարգանա, կլինի հավասարություն ու եղբայրություն: Այդ նույն մտայնությունը 100 տարի անց ուներ նաև Հրանտ Դինքը: Երկուսն էլ զոհ գնացին իրենց հավատին:
Լրատվական ռադիոյի եթերում մեկնարկում է նոր հաղորդաշար՝ «Պատգամավոր Զոհրապ էֆենդին»: Հաղորդաշարի հեղինակ Նարինե Թուխիկյանը հյուրընկալել է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանին: