09:55   04-05-2021
Աշխարհում 2 շաբաթում գրանցվել է վարակման ավելի շատ դեպք, քան պանդեմիայի առաջին 6 ամիսներին․ ԱՀԿ
Թողնել մեկնաբանություն

2022 թվականին կորոնավիրուսի դեմ պատվաստումներն ապահովելու համար կպահանջվի 35-45 մլրդ դոլար։ Այդ ժամանակ կհաջողվի պատվաստել չափահաս բնակչության մեծ մասին։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը, փոխանցում է BBC-ն։

COVID-19-ը կանգնեցնելու համար կպահանջվի, որպեսզի մոլորակի բնակչության առնվազն 70 տոկոսն ունենա իմունիտետ։

ԱՀԿ ղեկավարը նշել է, որ վերջին 2 շաբաթում աշխարհում գրանցվել է վարակման ավելի շատ դեպք, քան պանդեմիայի առաջին 6 ամիսներին։ Նրա խոսքով՝ անցած շաբաթ դեպքերի կեսից ավելին բաժին են ընկել Հնդկաստանին և Բրազիլիային։

Գրում է Shantnews.am -ը:

Loading...