10:43   04-05-2021
Բայդենը մի քանի անգամ մեծացրել է փախստականների ընդունման սահմանաչափը
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է 2021 թվականին փախստականների ընդունման պլանի թարմացման մասին, իսկ ավելի հստակ՝ փախստականների թիվը 62․5 հազարի հասցնելու մասին։ Դա պայմանավորված է Դեմոկրատական կուսակցության կողմից նրա գործունեությանն ուղղված քննադատությամբ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

ԱՄՆ նախագահը փոխել է կարծիքը 2 շաբաթ անց այն բանից հետո, երբ նրա վարչակազմը հայտարարեց միգրացիոն սահմանաչափը պատմական ցածր մակարդակի՝ 15 հազարի վրա պահպանելու մասին։ 15 հազար փախստականի ընդունման մակարդակը սահմանել էր նախորդ նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը։

Բայդենի հայտարարության մեջ նշվում է, որ ցուցանիշները չեն համապատասխանում երկրի արժեքներին, համաձայն որոնց ՝ փախստականների աջակցությունն ու ընդունումը լիարժեքորեն ողջունվում են։

Գրում է Shantnews.am -ը:

Loading...