11:55   04-05-2021
Մակունցը բարբարոսություն որակեց Ադրբեջանի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու աղավաղումը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը բարբարոսություն որակեց «նորոգման աշխատանքների» քողի տակ ադրբեջանցիների կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու աղավաղումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մակունցն ասաց խորհրդարանի հերթական նիստի ընթացքում:

«Այն, ինչ կազմակերպվում է Ադրբեջանի ղեկավարության կողմից, միայն կարելի է որակել, որպես ռասիստական պետության քաղաքականություն, որն ունի էթնիկ ատելություն հայության նկատմամբ: Այլ բան, քան բարբարոսություն որակել Ադրբեջանի ղեկավարության քաղաքականությունը, հնարավոր չէ: Սա մի պետության քաղաքականություն է, որը տպավորություն է թողնում, որ այս մարդիկ չունեն մշակութային պատմություն և հենց նման մոտեցմամբ էլ վերաբերվում են հայկական մշակույթին՝ փորձելով վերացնել բոլոր հետքերը»,- ասաց Մակունցը:

Խմբակցության ղեկավարն ընգծեց, որ այս հարցը պետք է լինի բոլոր միջազգային կառույցների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ուշադրության կենտրոնում:

«Հայության նկատմամբ էթնիկ ատելությունը չի կարող չունենալ արձագանք»,- նշեց Լիլիթ Մակունցը:

Loading...