12:59   04-05-2021
Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն
Թողնել մեկնաբանություն

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի նկատմամբ նշանակել ծառայողական քննություն՝ ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի կապակցությամբ»,- ասված է որոշման մեջ:

Նույն որոշմամբ՝ ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում կասեցվել է Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի ծառայողական պարտականությունների կատարումը:


Loading...