13:01   04-05-2021
Գործարկվելու է Բերդ համայնքի շչակը
Թողնել մեկնաբանություն

 Տավուշի մարզային փրկարարական վարչությունը մայիսի 5-ին՝ ժամը 14:00-ին, Բերդ համայնքում անցկացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, գործարկվելու է համայնքի շչակը, բնակիչներին խորհուրդ է տրվում չանհանգստանալ:

Loading...