13:04   04-05-2021
Կոլումբիայի բողոքի ցույցերի զոհ է դարձել 18 մարդ, 846-ը վիրավորվել է
Թողնել մեկնաբանություն

Կոլումբիայի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնել են, որ երկրի ամբողջ տարածքում ապրիլի 28-ին սկսված ցույցերի ժամանակ մահացել է 18 մարդ, այդ թվում՝ քաղաքացիներ և ոստիկաններ: Տարբեր մարմնական աստիճանի վնասվածքներ է ստացել 846-ը, որոնցից 306-ը քաղաքացիական անձինք են: Այս մասին տեղեկացնում է Mehr գործակալությունը:

Այս կապակցությամբ բերման է ենթարկվել 431 մարդ: Որոշ քաղաքներում կարգուկանոն հաստատելու համար ներգրավվել են նաև զինվորականներ: Որոշ կազմակերպություններ իրավապահներին մեղադրել են քաղաքացիներին կրակելու համար:

Կոլումբիայի կառավարությունը Կոնգրեսից հետ է կանչել հարկային բարեփոխումների առաջարկը: Ցուցարարներն ավելին են պահանջում, քան օրինագծի չեղարկումը:

Loading...