13:05   04-05-2021
Մեքսիկայի նախագահը ներողություն է խնդրել մայաներից՝ 500 տարվա ճնշումների համար
Թողնել մեկնաբանություն

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը կառավարության եւ անձամբ իր անունից ներողություն է խնդրել մայաների ժողովրդից՝ նվաճման, գաղութային ժամանակաշրջանի եւ ժամանակակից պետության օրոք նրանց դեմ կատարված հանցագործությունների համար, մայաների ներկայացուցիչն առաջարկել է դրանք կոնվերտացնել՝ ի աջակցություն եւ պաշտպանություն բնիկ ժողովուրդների իրավունքների, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այստեղ մենք, ելնելով պետական էթիկային համապատասխանելու անհրաժեշտությունից եւ մեր սեփական համոզմունքներից, անկեղծորեն ներողություն ենք խնդրում մայաներից՝ անհատների եւ ազգային իշխանությունների կողմից  կոնկիստայի, երեք դար տեւած գաղութային կառավարման եւ Մեքսիկայի 200 տարվա անկախության ընթացքում կատարված սարսափելի հանցագործությունների համար»,- ասել է քաղաքական գործիչը Կարիբյան Կվինտանա Ռու նահանգում կայացած արարողության ժամանակ, որը հեռարձակվել է կառավարության սոցիալական ցանցերում:

Արարողությանը քաղաքական գործչին ուղեկցում էին Գվատեմալայի նախագահ Ալեխանդրո Ջամատեին, հինգ նահանգների նահանգապետերն ու դաշնային նախարարները: Ըստ Լոպես Օբրադորի՝ բոլորի համար ամոթ է, որ տարածաշրջանի բոլոր բնիկ ժողովուրդները եւ ոչ միայն յակերը կամ մայաներն են տուժել գաղութարարներից եւ նրանց հետնորդներից, «մեծագույն դաժանության զոհերը դարձել»:

Մայաների ներկայացուցիչ Անա Դզիբն իր պատասխան խոսքում խնդրել է նախագահին ներողության այս խոսքերը ներկայացնել կոնկրետ գործողությունների տեսքով՝ ի պաշտպանություն բնիկ ժողովուրդների. «Հիշատակի եւ ճանաչման հանձնաժողով» ստեղծել, բնիկ ժողովուրդների զարգացման ծրագիր՝ նրանց հրատապ խնդիրները լուծելու համար եւ ապահովել մարդու արժանապատվությունն ու իրավունքները, որպեսզի անարդարությունն ու խտրականությունն այլեւս երբեք չկրկնվեն:


Գրում է News.am -ը:

Loading...