13:06   04-05-2021
Բորելը հայտարարել է, որ G7-ի նախարարների հանդիպմանը բարձրացրել է իրանական միջուկային գործարքի թեման
Թողնել մեկնաբանություն

ԵՄ արտաքին գործերի նախարար Ժոսեպ Բորելը Լոնդոնում G7-ի արտգործնախարարների հանդիպմանն անդրադարձել է իրանական միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) իրականացմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Որպես ԳՀՀԾ-ի համակարգող՝ ես կարեւորեցի գոյություն ունեցող պատուհանի օգտագործման անհրաժեշտությունը՝ ԱՄՆ-ի [ԳՀՀԾ-ին] վերադարձի ճանապարհին առաջխաղացման եւ [իրանական միջուկային] գործարքի լիարժեք իրականացման համար»,- երեքշաբթի գրել է նա Twitter-ի իր էջին: 

Դիվանագետը նշել է, որ նախարարների հանդիպումը սկսվել է Իրանի եւ ԿԺԴՀ-ի վերաբերյալ «կարեւոր քննարկմամբ»:
G7-ի լիագումար նիստերը, որոնք երկու տարի անց առաջին անգամ են անցկացվում դեմ առ դեմ, նախատեսված են մայիսի 4-5-ին: Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարներից բացի, միջոցառման հրավիրված են ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, Ավստրալիայի, Հնդկաստանի, Հարավային Կորեայի եւ Հարավային Աֆրիկայի ներկայացուցիչները, ինչպես նաեւ Հարավաֆրիկյան Պետությունների Ասոցիացիայի Գլխավոր քարտուղար Լիմ Ջոկ Հոյ:

Գրում է News.am -ը:

Loading...